(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գիտաժողովն ամփոփեց աշխատանքը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումների շարքում հոկտեմբերի 26-27-ը համալսարանում անցկացվեց «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել ներկայացուցիչներ Լեհաստանի Չեստոհովայի համալսարանից, Մոսկվայի և Նովոսիբիրսկի պետական շինարարական համալսարաններից, Սանկտ-Պետերբուրգի պետական ճարտարապետաշինարարական համալսարանից, Վրաստանի, Չինաստանի պետական շինարարական համալսարաններից, Իտալիայի Ուդինե համալսարանից, Միացյալ Նահանգների Ռատգերս համալսարանից, Գերմանիայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարաններից:

Նշենք, որ «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովն ավարտեց իր աշխատանքը երեկ՝ հոկտեմբերի 27-ին: Հավելենք նաև, որ գիտաժողովի 9-րդ հավաքը տեղի կունենա Վրաստանում:

Այսօր արդեն արտասահմանցի պատվիրակների համար կկազմակերպվի ճանաչողական շրջայց՝ ծանոթացնելու Հայաստանի պատմաճարտարապետական մշակութային ժառանգությանը:

28.10.16