Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԲԱՑ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Բաց ստուդիայի թվով 19-րդ հանդիպումը։ Հանդիպումը սկսվեց նախագծի հեղինակ, Դիզայնի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Ումեդյանի բացման խոսքով, որով ներկայացրեց զրույց-շնորհանդեսը վարող հյուրին՝  Աննա Գարգարյանին: Նա  HAYP POP UP ցուցասրահի և IN SITU արվեստի գործակալության հիմնադիրը և ՀԲԸՄ ստեղծարար նախագծերի խորհրդատուն է։

«Համադրման սահմանները․ շարժական և այլընտրանքային ցուցասրահներ» խորագրով հանդիպմանն Աննա Գարգարյանը կիսվեց համադրման նոր սահմանների բացահայտման, արվեստի հետ առնչվելու նոր հնարավորությունների կիրառման և մոդելներ ստեղծելու իր փորձով։

Հետաքրքիր և նոր գիտելիքներ հաղորդող ճանաչողական զրույցն ավարտվեց մասնակիցների կողմից տրված բազմաթիվ հարցերով, որոնց բանախոսը սիրով և սպառիչ պատասխանեց։

965  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

29.06.19

966  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր