Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՍԱԺԱՄԵՐԸ ԿԼՐԱՑՎԵՆ

ՃՇՀԱՀ  ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերի համար նախատեսված ժամանակաշրջանը կերկարացվի մեկ շաբաթով: Դասերի ավարտը, հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը՝ բացառությամբ ճարտարապետություն մասնագիտության առկա բակալավրի, այն սահմանվել է  մայիսի 25-ի փոխարեն հունիսի 1-ը : Տեղեկացնենք, որ համապատասխանաբար մեկ շաբաթով կտեղաշարժվի քննաշրջանը, ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացման ժամկետները:

Ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՃՇՀԱՀ ուսանողների ուսումնական պարապմունքներից ունեցած բացակայությունները չեն ազդի ուսանողների առաջադիմության գնահատման վրա: Համալսարանը աջակցում է, որպեսզի լրացվեն բաց թողնված դասաժամերը:

Տեղեկացնենք նաև, որ մինչև 12 կրեդիտների պարտքերի և առարկայական տարբերությունների հանձման համար սահմանված ժամանակահատվածում չներկայացած ուսանողները, ՃՇՀԱՀ  ռեկտորի հրամանի համաձայն, կարող են ներկայանալ մինչև մայիսի 17-ը:

Ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցում կատարվել է  տեղաշարժ, բացառությամբ զորակոչի ենթակա շրջանավարտների:

Շեշտենք, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին անհարգելի բացակայություններ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա

 

 

 

 

 

 

05.05.18

2,131  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր