ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հաճախ է հյուրընկալում դիմորդներին՝ նրանց համար համալսարանում շրջայց կազմակերպելով: «Բաց դռների օրեր» միջացառման շրջանակներում Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները դիմավորեցին ավելի քան 300 դիմորդների և նրանց ծնողների:

Հանդիպումները սկսվում էր դիմորդների շրջայցով համալսարանում, մասնավորապես՝ դիմորդների ընդունելության և կարիերայի բաժնում դիմորդները ծանոթանում էին ընդունելության կարգին և պահանջվող փաստաթղթերին, ստանում մասնագիտական կողմնորոշում: Մասնագիտացված լսարաններում, արվեստանոցներում և լաբորատորիաներում ծանոթանում ուսումնական պրոցեսին և իրականացվող փորձարկումներին:

Շրջայցի ընթացքում ներկայացվում էր նաև ուսանողական կյանքը համալսարանում, ապագա ուսանողներին հուզող բոլոր հարցերը ստանում էին իրենց պատասխանները անմիջապես դասախոսների և ամբիոնների ղեկավարների կողմից:

Սիրելի՜ դիմորդներ, համալսարանը միշտ պատրաստ է ընդունելու բոլորիդ՝ նպաստելու Ձեր մասնագիտական կողմնորոշմանն ու մասնագիտության ճիշտ ընտրությանը:

Հիշեցնենք, որ հատուկ դիմորդների համար գործում է dimord.nuaca.am կայքը, որտեղ տեղադրված է այն ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մեր համալսարանի ուսանողը դառնալու համար, ինչպես նաև կարող եք գրանցվել հաջորդ բաց դռների օրերին, որոնք կհայտարարվեն շատ շուտով:

 701 просмотров всего,  1 просмотров сегодня

06.04.22

 702 просмотров всего,  2 просмотров сегодня