ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՃՇՀԱՀ-ի քաղաքային տնտեսության և Էկոլոգիայի ֆակուլտետի զբոսաշրջության մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ բաց դաս անցկացրեց տ․գ․թ․Շահեն Շահինյանը՝ «Քարտեզագրության և զբոսաշրջության փոխկապակացվածություն» խորագրով: Դասընթացի ընթացքում ուսանողներին ներկայացվեց ԷԼՄԱ նախագիծն ու հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում։ Ուսանողներին հանձնարարվել էր կատարել խմբակային աշխատանքներ և մշակել նոր գործիքներ ու հնարավորություներ՝ էլեկտրոնային քարտեզների միջոցով զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով։ Կատարված աշխատանքները հետաքրքիր ու բովանդակային էին։

Շ․Շահինյանի կողմից նախատեսված էր երեք անվանակարգեր՝ լավագույն գաղափար, հետաքրքրասեր ու համարձակ ուսանող և դասընթացների ընթացքում ամենաակտիվ ուսանող։ Նաև մեկ մրցանակ էր նախատեսել «Էքսկուրսիոն գործի հիմունքներ» առարկայի դասախոս Է․Օրդուխանյանը։

Լ․Ազատյանը, Լ․Աբգարյանը, Հ․Կարաբաբայանը և Է․Կարապետյանն արժանացան մրցանակների և ստացան «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հրատարակված թեմատիկ քարտեզներ։

 1,433 просмотров всего,  1 просмотров сегодня

01.04.19

 1,434 просмотров всего,  2 просмотров сегодня