ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բացվում է «կրթություն 21-րդ դար» հերթական ցուցահանդեսը

Մարտի 1-3-ը «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը, արդեն ավանդաբար, կներկայացնի «Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերով:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի Ռուսաստանի առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները, ինչպես նաև կանցկացվի 200-ից ավելի դիմորդների մրցակցային ընտրություն՝ 2017-2018թթ. ուսումնական տարվա համար:

Երկու հարկերում տեղակայված ինստիտուտների, համալսարանների, քոլեջների և արհեստակցական ուսումնարանների ներկայացուցիչները դիմորդներին կծանոթացնեն ընդունելության կանոններին, ուսուցման արտոնյալ պայմաններին, առանցքային քննությունների հանձմանը, ուսանողական կյանքի առանձնահատկություններին, կկազմակերպեն ընդունելության ստուգումներ և օլիմպիադաներ:

 1,836 просмотров всего,  2 просмотров сегодня

28.02.17

 1,837 просмотров всего,  3 просмотров сегодня