ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑՎԵՑ ՙԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր Մերգելյան ինստիտուտի տարածքում բացվեց ՙԿրթություն և Կարիերա EXPO 2018՚ միջազգային 18-րդ մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Արդեն ավանդաբար՝ ցուցահանդեսը կազմակերպում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեությունը, ապրիլի 11-13-ը բոլոր դիմորդներին կտրամադրի հայաստանյան և արտասահմանյան ուսումնական հաստատությունների մասին լայնածավալ ու մանրամասն տեղեկատվություն, կկազմակերպի հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև:

ՙԿրթություն և Կարիերա EXPO 2018՚ ցուցահանդեսին մասնակից էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Մեր տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ մեր համալսարանի գործունեությանը, կրթական դաշտում ունեցած առավելությունների, միջազգային կապերի ու ձեռքբերումների մասին:

11.04.18

 1,185 просмотров всего,  1 просмотров сегодня