Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԵՌՆԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Արմինե Քերոբյանը, Աննա Իվանյանը, Աստղիկ Մաշինյանը, Վրույր Ենոքյանը և Լեռնիկ Գալստյանը «Երևան քաղաքի հատակագծատարածական կառուցվածքում հնավայրերի ճարտարապետահատակագծային ինտեգրման հայեցակարգ» թեմայով նախագծերի վրա դեռևս 1 տարի առաջ են սկսել աշխատել: Նրանց բոլորի նպատակը մեկն է՝ արժանանալ լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակին:

Արդեն 3-րդ տարին է, ինչ «Պետրոս Ալոյան»-ի անվան հիմնադրամը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ անցկացնում է մրցույթ՝ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգում լավագույն ուսանողին բացահայտելու և պարգևատրելու համար:

Այսօր՝ մրցույթին ներկայացված ուսանողական նախագծերի շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Պետրոս Ալոյան»-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, դասախոսներ:

Հանձնախմբի որոշմամբ՝ այս տարի Բալտրուշայտիսի անվան մրցանակակիր ճանաչվեց Լեռնիկ Գալստյանը, ում, բացի դրամական պարգևից, հանձնվեց նաև հավաստագիր:

1,815  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

05.11.19

1,816  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր