(010) 303-300

ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներն ուղևորվեցին Թբիլիսի: Ուսանողներին ուղեկցում էր ՃՇՀԱՀ Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանը: Այցելության նպատակն էր համալսարանում ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ծանոթանալ մշակութային քաղաքի թանգարաններին, տեսարժան վայրերին, ինչպես նաև ծանոթանալ տեղի պատմամշակութային ժառանգությանը: Ուսանողները այցելեցին հայկական եկեղեցիներ, հայկական պանթեոն, որտեղ տեսան հայ մտավորականների շիրմաքարերը, ինչպես նաև այցելեցին մի քանի հյուրանոցներ, որտեղ ծանոթացան սպասարկմանը, հիմնական և լրացուցիչ ծառայություններին, որից հետո Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսները համետատեցին Վրաստանի հետ և ուսանողները կազմեցին տուր-փաթեթ:

Այցը ստացավ բարձր գնահատական թե՛ ուսանողների, թե՛ նրանց ուղեկցող դասախոսի կողմից՝ որպես արդյունավետ և բովանդակալից նախաձեռնություն, որը ոչ միայն խթանեց ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացումը, այլև նպաստեց նրանց համաշխարհային մշակութային ժառանգության ըմբռնմանը և միջմշակութային կապերի խորացմանը։

21.11.24