ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Նախօրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Արմեն Ռազմիկի Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում, ազատելով նրան մինչ այդ՝ (2016թ. հոկտեմբերից) զբաղեցրած կոմիտեի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արմեն Մինասյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, ծնվել է 1970 թվականին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 1992-1998 սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության մագիստրոսի որակավորում:

Մասնագիտական վերապատրաստման կուրսեր է անցել ԱՄՆ-ի Նյու Ջըրսիի <<RUTGERS>> և Ռոտերդամի <<Erasmus>> համալսարաններում: Շուրջ երկու տասնամյակի նախագծային փորձ ունի Իրանում և Հայաստանում:

Դասավանդում է Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ <<Քաղաքաշինության հիմնախնդիրներ և արդի ճարտարապետություն>> դասընթացը:

Եղել է Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախագահը, Իրանի ճարտարապետների միության վարչության և հիմնադիր անդամ:

 

20.01.18

 1,801 просмотров всего,  1 просмотров сегодня