Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ամբիոնի վարիչ Արմեն Կարապետյանն արժանացել է ՀՀ Նախագահի 2015թ-ի մրցանակին:
Բնական գիտությունների զարգացման բնագավառում «Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը. տեսություն և փորձ» գիտական հոդվածների շարքի համար Ա. Կարապետյանին շնորհվել է մեդալ: