Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՐԴԵՆ ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ  ՔՈԼԵՋԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջում երեկ հանդիսավոր կերպով հանձնեցին  ավարտական դիպլոմները: Երեք տարվա ուսումնառությունից հետո ուսանողները, գիտելիքների մեծ պաշարով, երախտիքի խոսքերով, հուզված, բայց հպարտության մեծ զգացումով հրաժեշտ տվեցին իրենց հարազատ կրթօջախին:

Ողջունելով միջոցառմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերին, դասախոսներին, ուսանողներին, ծնողներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը հորդորեց նրանց ապրել ազնիվ և արժանապատիվ կյանքով ու ստացած գիտելիքներն օգտագործել՝ ի շահ Հայրենիքի շենացման և պահպանման. «Ցանկանում եմ, որ գտնեք կյանքում Ձեր ուրույն տեղը, ապրեք խաղաղ, հավասարակշռված, կայուն ու իրավական երկրում»,-նշեց տիկին Հովհաննիսյանը:

485  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

10.07.19

486  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր