(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓՎԵՑ «ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Օրերս ամփոփվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի կազմակերպած «Գծանկարչություն» առարկայի օլիմպիադան, որին մասնակցում էին տարբեր դպրոցներից և մարզերից:

Բոլոր մասնակիցները հյուրընկալվեցին ՃՇՀԱՀ ստանալու իրենց մասնկացության վկայականները: Օլիմպիադայի մրցանակային տեղ զբաղեցնողները պարգևատրվեցին համալսարանի կողմից:

Մասնակիցներից հինգը զբաղեցրել են երրորդ հորիզոնական. Վարդանյան Էլեն Մանվելի (Եղեգնաձորի ավագ դպրոց), Բալյան Թամարա Արմենի (Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց), Սաիլյան Դուստրիկ Արթուրի (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց), Սաֆարյան Ռազմիկ Դավիթի (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց), Հովհաննիսյան Մարիա Արմանի (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց): Երեք մասնակից զբաղեցրել են երկրորդ հորիզոնական՝ Խալաթյան Իզաբելա Սուրեն (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց), Կիրակոսյան Ադրինե Արթուրի (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց), Հակոբյան Անուշ Արտակի (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց): Երկու մասնակից զբաղեցրել են առաջին հորիզոնական՝ Սարգսյան Անի Ռուբենի (Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց), Հունանյան Նիկա Արմանի (ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց):

Բացման խոսքով հանդես եկավ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Անահիդ Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար՝ նշելով որ նման օլիմպիադաներին մասնակցելը հետագայում հնարավորություն կտա էլ ավելի զարգանալու:

Ավարտելով ելույթը տիկին Խաչատրյանը վկայականները և նվերները հանձնեց մասնակիցներին՝ բոլորին մաղթելով հաջող մասնագիտական ուղի:

 1,151 просмотров всего,  1 просмотров сегодня

26.04.23

 1,152 просмотров всего,  2 просмотров сегодня