(010) 303-300

ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Ռադգերսի համալսարանի «Շինարարական նախագծերի կառավարում» դասընթացի կազմակերպումը ՃՇՀԱՀ-ի շինարարության ֆակուլտետի ուսանողների համար

2018 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը (ներառյալ) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանում (ճՇՀԱՀ)՝ շինարարության ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպվեց ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Ռադգերսի համալսարանի (այսուհետ՝ Ռադգերսի համալսարան) կողմից հավաստագրված «Շինարարական նախագծերի կառավարում» դասընթացի նյութերով մշակված դասընթացը:

Դասընթացը մշակեցին և վարեցին ՃՇՀԱՀ-ում 2016-2017 թ.թ. Ռադգերսի համալսարանի կողմից վերապատրաստված և 2017 թ. հոկտեմբերի 10-ին «Շինարարական նախագծերի կառավարում» դասընթացը դասավանդելու թույլտվություն և համապատասխան հավաստագիր ստացած դասախոսներ Մ.Ղազարյանը, Վ.Հովհաննիսյանը, Ի.Վանյանը, Գ.Ավետիսյանը:

Դասընթացին ներկա էին Ռադգերսի համալսարանի պրոֆեսորներ Դավիթ Միքայելյանը և Վահան Տանալը, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ի շինարարության ֆակուլտետի դեկան՝ Դավիթ Գրիգորյանը: Դասընթացի ավելի քան 25 մասնակիցներ՝ կազմելով 6 փոքր խմբեր մշակեցին և ներկայացրեցին առանձին նախագծերի հայեցակարգային փաստաթղթեր, որոնց պաշտպանությունը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 4-ին:

Դասընթացին մասնակցած ուսանողները Ռադգերսի համալսարանի կողմից կստանան «Շինարարական նախագծերի կառավարում» դասընթացին մասնակցության սերտիֆիկատ, որը նրանց կտրվի 2017թ․ հոկտեմբեր ամսին, երբ Ռադգերս համալսարանի պատվիրակությունն այլ առաքելությամբ կժամանի Հայաստան և կայցելի ՃՇՀԱՀ։

05.06.18