ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԷՐԱԶՄՈՒՍՕՐԵՐ» ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Այս տարի ամենամյա «Էրազմուսօրերն» անցկացվեցին հոկտեմբերի 14-16-ը: Միջազգային այս տոնակատարության նպատակներից է շահակիցների ծանոթացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի բազմազանությանը:

ՃՇՀԱՀ-ն արդեն երկար տարիներ ակտիվորեն մասնակցում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող տարբեր նախագծերին, որոնք նպաստում են ոչ միայն միջազգային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, այլև հնարավորություններ են ստեղծում ՃՇՀԱՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի կարողությունների զարգացման համար:

ՃՇՀԱՀ-ն ամեն տարի յուրովի մոտեցմամբ է նշում «Էրազմուսօրերը»։ Այս տարի ամենամյա «Էրազմուսօրերին» ընդառաջ՝ հոկտեմբերի 15-ին, «ERASMUS+ TACEESM» նախագծի շրջանակում անցկացվեց առցանց աշխատաժողով, որին մասնակցեցին Իտալիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բելառուսի և Հայաստանի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրին «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM) «Էրազմուս+» նախագծի առանցքային արդյունքներից մեկը, մասնավորապես նոր և նորացված դասընթացների մշակման արդյունքները:

 199 просмотров всего,  4 просмотров сегодня

20.10.21

 200 просмотров всего,  5 просмотров сегодня