ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄԱՆՈՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Նվիրում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի աշխատակազմին

Եկեք նորեն, բայց նորովի, նստենք սեղան,     

Թերթենք տարին ու վերհիշենք՝ ինչե՞ր եղան.

Վերապրելով անցած-դարձած, եղած-չեղած՝

Խոր – խորհելով զատենք, զտենք օրերն անցած:

 

Մեզնից մաքրենք մեր մեջ եղած  մաղձն ու լեղին,

Մաքուր հոգում զուր տեղ գտած կամ  անտեղի.

Չմոռանանք՝ ինչքան «ներկա» դարձան «անցյալ»        

Ինչքան ընկեր ու բարեկամ եկան անցան,

Մեր շարքերը՝ ափսոս, անդարձ նոսրացան:             

 

Եկեք ցավով, բայց և լավով,

Ու բարությամբ հիշենք նրանց…

Ու խոստանանք պահել անանց՛

Ու պահպանել մեր սրտերում,

Որպես մասունք ու որպես գանձ:

 

Թե հարկ լինի անդրադառնալ հին անցածին ու դարձածին,

Պատր՞աստ լինենք պատասխանել մի պարզ հարցի՝

Մենք Պատրա՞ստ ենք մի օգտակար գործ անելու,

Մարդու հոգում լավն ու բարին սերմանելու,

Դե՝ ուրեմն, բերեք ձգտենք այնպես ապրել,

Որ չափսոսանք անցած-դարձած պահի համար,

«Չմարտնչենք ու պայքարենք» նեղ անձնական շահի համար,

Այլ հավերժի, մնայունի՝ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ համար:

 

Եվ ուրեմն բարին մաղթենք ու ցանկանք.

Միշտ սպասված ամանորի այս սուրբ օրը,

Թող մաքրվեն ու սրբանան շուրջբոլորը,

Նեցուկ դառնանք մեզ հատկացված ամեն օրը,  

Մեծ հույսերով դիմավորենք այս Նոր տարին,

Որ բոլորի օջախներում միշտ թևածի լավն ու բարին:   

 

Ձեր խոնարհ ծառա՝ Վարդգես Գրիգորյան

 541 просмотров всего,  21 просмотров сегодня

03.01.22

 542 просмотров всего,  22 просмотров сегодня