ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՂՈԹԵՑԻՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ՝ ՆԿԱՐԵԼՈՎ

Երեկ, ՀՀ նկարիչների միությունում, հայ նկարիչները գույների միջոցով Հայաստանի բարոյական աջակցությունն էին հայտնում Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Աղոթք՝ Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ նկարիչների միության կողմից, մասնակցում էր նաև ՃՇՀԱՀ-ի դասախոս, ՀՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոսը):

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը: Վկայակոչելով հայ և չին ժողովուրդների միջև ձևավորված մշակութային կապն ու շարունակական ընթացք ունեցող միջոցառումները՝ ԱԳ նախարարը նշեց, որ այս միջոցառման նպատակը՝ մեր ժողովրդի զորակցությունը և քաջալերանքը հայտնելն է բարեկամ Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Հիացմունքի է արժանի այս մարտահրավերներին դիմակայող չին ժողովրդի վճռականությունը»,- ընդգծեց նախարարը` հույս հայտնելով, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները մոտ ապագայում թույլ կտան հաղթահարել ստեղծված իրավիճակը:

Դեսպան Թիան Էրլունն իր և չին ժողովրդի անունից իր երախտագիտությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ «Աղոթք» կտավն արտահայտում է Հայաստանի աջակցությունը չին ժողովրդին:

Միջոցառման ավարտին՝ ՀՀ ժողովրդական ու վաստակաշատ նկարիչների և տաղանդավոր ուսանողների կողմից ստեղծված «Աղոթք» կտավը, ի նշան չին ժողովրդի նկատմամբ հարգանքի ու զորակցության, հանձնվեց ՀՀ Չինաստանի դեսպանություն:

 1,823 просмотров всего,  1 просмотров сегодня

20.02.20

 1,824 просмотров всего,  2 просмотров сегодня