Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ալբերտ Սոխիկյանը՝ ուսանողների գործերում եվ հիշողություններում

Կան մարդիկ, ում կերպարն ու անհատական դիմագծերը հնարավոր չէ միայն բառերով վերարտադրել, հարկավոր է կադր՝ ձայնի ու շարժման համադրություն: Ալբերտ Սոխիկյան մարդ-նկարիչ-ճարտարապետն այդ տեսակի մարդկանցից էր:

Երեկ՝ հունիսի 5-ին, ճարտարապետների միությունում տեղի ունեցավ երջանկահիշատակ Ալբերտ Սոխիկյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ ՃՇՀԱՀ-ի Ուսանողակա խորհրդի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսը, որին ներկայացված էին ուսանողների՝ վարպետի կողմից ընտրված լավագույն աշխատանքները, ի սկզբանե պետք է կրեր «Նոր շունչ» անվանումը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը,  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ալբերտ Սոխիկյանի որդի Արտաշես Սոխիկյանը և այլ պատվավոր հյուրեր։

Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ ռեկտոր Գալստյանը պատմեց Սոխիկյան մարդ, դասախոս, ընկեր տեսակի մասին. «Ալբերտ Սոխիկյանը կատարել է մեծ աշխատանք և սիրվել բոլորի կողմից` ավագից մինչև կրտսեր: Կիսվել է, սիրել է, երբեք չի ունեցել «չԷ» բառը: Այդ սերն ուսանողների աչքերում երևաց վարպետին ճանապարհելուց և այսօր՝ այս աշխատանքներում»:

Հովսեփ Հովեյանը վերհիշեց Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստերից մեկը, որի ժամանակ լավագույն դասախոս ճանաչվեց  «Գծանկարի, գունանկարի և քանդակի» ամբիոնի վարիչ Ալբերտ Սոխիկյանը:

Ուսանողների կողմից գրավոր և բանավոր հնչած բազմաթիվ կարծիքներ ու ջերմ խոսքեր. այս ամենը վկայություն է, որ Ալբերտ Սոխիկյանը, մասնագիտական գիտելիքներից բացի, կարողացել է նաև իր ուժն ու եռանդը փոխանցել նոր սերնդին:

Նշենք, որ ճարտարապետների միությունում բացված ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 9-ը:

06.06.17

1,470  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր