(010) 303-300

Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան բացվել է 2021 թվականի սեպտեմբերի 22-ին Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Ծրագրի և լաբորատորիայի բացման հիմնական նպատակն է ավտոմոբիլային ճանապարհների և նրանց ենթակառուցվածքների շինարարության և շահագործման կրթական ծրագրերի դասավանդման ուսումնառության կատարելագործումը և «Որակյալ կրթությունը՝ շինարարական բարձր որակի ապահովումն է» ռազմավարության ապահովումը։ Նպատակներից են նաև գիտահետազոտական գործունեության զարգացումը և առևտրայնացումը (կրթություն, գիտություն- բիզնես կապի ամրապնդում), կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավումը և բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնման ու կարողությունների հզորացումը։

Լաբորատորիան ամբողջությամբ հագեցված է նորագույն թվային սարքավորումներով, որին կից բացվել է համակարգչով և մոնիտորով հագեցված լսարան, որտեղ ուսանողները լաոր փորձերի կատարումից առաջ անցնում են տեսական պատրաստություն:

Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան այս պահին ուսումնական նպատակով հնարավորություն կատարելու հիմնական ճանապարհաշինական նյութերի՝ ասֆալտաբետոնի, բիտումի, խճի փորձարկումներ, ինչպես նաև որոշելու ճանապարհային լիցքերի խտությունը: Լաբորատորիայում առկա են գերճշգրիտ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս որոշել արտաքին բեռնվածքների ազդեցությունից կամրջային կամ այլ կրող կառույցների առանձին տարրերի ճկվածքները