Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնին կից «Գրունտների մեխանիկա» ուսումնագիտական լաբորատորիան կահավորված է գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշման և գնահատման համար անհրաժեշտ սարքավորումներով։
Լաբորատորիան հնարավարություն է տալիս տեսական գիտելիքներին զուգահեռ իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան փորձարկումներ, որոնք կարող են կիրառվել շինարարության տարբեր ոլորտների (արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում, ջրային համակարգեր, հիդրոտեխնիկա և հիդրոէներգետիկա) նախագծերի մշակման և իրականացման ժամանակ:
Լաբորատորիայի սարքավորումները թույլ են տալիս ծառայություններ մատուցել հետևյալ ուղղություններով.
- Գրունտների նմուշառում, պահպանում, պլաստիկության թվի, հատիկաչափական կազմի, խտության, սահքի դիմադրության, ուռչման բնութագրերի որոշում,
- Հոսունության, պլաստիկության սահմանի և ինդեքսի որոշում,
- Բնական խոնավության, ջրի օպտիմալ պարունակության, ջրաթափանցելիության, խոնավության որոշում,
- Ամրության և դեֆորմացիոն պարամետրերի փորձարկումներ,
- Դաշտային փորձարկումներ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |