Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Կառավարման եվ տեխնոլոգիայի ֆակուլտետ

Մեր Մասին

Ֆակուլտետն իրականացնում է բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա և հեռակա ուսուցում հետևյալ մասնագիտություններով՝ Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Տեղեկատվական համակարգերՏնտեսագիտությունՀաշվապահական հաշվառում և հարկում:

Ֆակուլտետի կազմում են համալսարանի Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի և էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման

ամբիոններըԱռկա բակալավրիատի կրթության տևողությունը 4 տարի է, առկա մագիստրատուրան՝ 2 տարի, հեռակա բակալավրիատը՝ 5 տարի՝, հեռակա մագիստրատուրան՝ 2.5 տարի

 

 

   

 

Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի մասնագիտացնող ամբիոնը պատրաստում է.

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) մասնագիտությամբ մասնագետներովքեր տիրապետում են ինֆորմատիկայի և համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումներին, ունակ են նախագծել, մշակել ծրագրաապարատային ապահովումներ, ներդնել ու շահագործել հաշվողական, հեռահաղորդակցման համակարգեր և համալիրներ: Կարող են կիրառել ոլորտի հիմնարար սկզբունքները և մեթոդները մասնագիտական խնդիրների լուծման համար տարբեր գիտահետազոտական հաստատություններում ու ձեռնարկություններում:Տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ մասնագետներ, ովքեր տիրապետում են հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման վերլուծության և մշակման մոդելներին, մեթոդներին և միջոցներին: Կարող են կիրառել ոլորտի հիմնարար սկզբունքները և մեթոդները մասնագիտական խնդիրների լուծման համար տարբեր գիտահետազոտական հաստատություններում, բանկերում ու ձեռնարկություններում:Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերիամբիոնին կից գործում է 3 համակարգչային լսարան և 1 լաբորատորիա, որոնքհագեցած են համակարգիչներով:

 

    

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման մասնագիտացնող ամբիոն

Տնտեսագիտություն մասնագիտությամբ մասնագետներ, ովքեր ունեն տնտեսագիտության ոլորտում համակարգված գիտելիք, կարող են ներկայացնել ոլորտի հիմնարար հասկացությունները, մոտեցումները, սկզբունքները, միջազգային փորձը և առկա խնդիրները: Կարող են իրականացնել մասնագիտական հետազոտական աշխատանքներ, գրավոր և բանավոր ներկայացնել արդյունքները: Ունակ են բացահայտել ոլորտի հիմնախնդիրները, վերլուծել առաջացման պատճառները և առաջարկել լուծման արդյունավետ ուղիներ: Կարող են մշակել և վերլուծել նախագծանախահաշվային փաստաթղթեր։Տնտեսագիտություն մասնագիտության շրջանավարտը կարող է աշխատանքային գործունեություն ծավալ պետական կառույցներում և մասնավոր ձեռնարկություններում, բանկային համակարգումՀաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտությամբ մասնագետներովքեր քաջածանոթ են շինարարական կազմակերպության հաշվապահական հաշվառման առանձնահատկություններին և տիրապետում են բնագավառի յուրահատուկ հետազոտական մեթոդներին: Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատել շինարարական կազմակերպություններում որպես հաշվապահիսկ համապատասխան փորձ ձեռք բերելուց և վերապատրաստվելուց հետո՝ որպես գլխավոր հաշվապահ կամ ֆինանսական տնօրենՀաշվապահությունը ներկայումս դասվում է այն մասնագիտությունների շարքին, առանց որոնց չի կարող գործունեություն ծավալել ոչ մի պետական և մասնավոր կազմակերպություն:Էկոնոմիկայիիրավունքի և կառավարման ամբիոնին կից գործում է 4լսարան, որոնք հագեցած են համակարգիչներով և պրոյեկտորներով:

 

    

 

Հետադարձ կապ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105

nuaca.am/faculty-of-management-and-technology,

հեռ.՝ +374 010 583763

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան

Ֆ.մ.գ.թ. դոցենտ Մարինե Գրիգորյան,

Էլ. փոստ՝ marinegrigoryan17@gmail.com, հեռ.՝ +374 91 639758

Գրիգորյան Մարինե Սամվելի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան
Նելլի Արշակի Տեր-Գրիգորյան Դեկանի տեղակալ
Նունե Էդիկի Էվոյան Դեկանի տեղակալ՝   ասիստենտ
Սուսաննա Գյուրջիի Գյուրջիյան Քարտուղար
Զոհրաբյան Անժելա Վարուժանի Գործավար