Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Դիզայնի ֆակուլտետ

Մեր Մասին

Դիզայն ֆակուլտետի շրջանակներում պատրաստվում են մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել դիզայնի հետևյալ ոլորտներում։

 

Արդյունաբերական դիզայն, գրաֆիկական դիզայն, միջավայրի դիզայն։

Բակալավրի կոչումը ստանալուց հետո ուսանողները ունեն հնարավորություն շարունակելու ուսումը մագիստրատուրայի շրջանակներում ըստ ընտրված մասնագիտացման։ Դասընթացի տևողությունը 2 տարի է, որից հետո երիտասարդ մասնագետը զարգացնում է իր մեջ ինչպես նածագծային, այնպես էլ գիտահետազոտական և վերլուծական ունակությունները։ Արդյունքը մարմնավորվում է ավարտական աշխատանքի մեջ, որտեղ հնարամիտ ստեղծագործական առաջարկը ներկայացվում է գիտահետազոտական թևզով և ամրապնդվում է հայեցակարգային նախագծով։ Մենք պատրաստվում ենք մշակել ևս մեկ ուսումնական ծրագիր մագիստրատուրայի շրջանակներում՝ Արթ մենեջմենտ մասնագիտացմամբ։ Շրջանավարտները վստահորեն կզարգացնեն և կիրագործեն արվեստի և դիզայնի բնագավարում մշակույթային իրադարձությունների և ստեղծագործական արդյունքի ներկայացումը սպառողական շուկայում։

 

   

 

Արդյունաբերական Դիզայն

Ուղղություն, որում ընդգրկվում է բազմահազար ամյա պատմություն ունեցող «մարդ-մտածողի» իր շրջապատող նյութական աշխարհը հարմարավետ և գեղեցիկ դարձնելու առաջին փորձից մինչ գերժամանակակից ինովացիոն առաջարկների ձևագոյացման գաղտնիքները: Ընդ որում «դիզայն» տերմինը ունի մի քանի թարգմանություն, որտեղ դիզայները «նախագծող է», «գեղեցիկ նորույթ ստեղծող է» և նույնիսկ «սրամիտ մարդ է»: «Արդյունաբերական դիզայն» մասնագիտացում ստացած շրջանավարտները կնախագծեն «գեղեցիկ նորույթներ» լայն սպեկտրում՝ կենցաղային առարկաներ և սարքավորումներ, խաղալիքներ, կահույք, ոչ ստանդարտ դիզայն-օբյեկտներ, շարժամիջոցներ և այլն...

 

   

 

Գրաֆիկական դիզայն

Ուղղություն, որի միջոցով մարդկությանը ներկայացվում է գիտակցաբար կյանքի բազմաթիվ ելևեջների վիզուալ կերպարանքը: Տեղեկություններ՝ պարբերականների ձևավորում, աֆիշներ, պաստառներ, վիզուալ կոմունիկացիաներ:

 

Բրենդի դիզայն՝ ապրանքանիշներ, ֆիրմային ոճի փաթեթ և տառատեսակներ, դրանց կիրառումը:

 

Փաթեթավորման դիզայն։ Գովազդ՝ ստատիկ — տպագրական, կերպարային գրաֆիկա, դինամիկ — անիմացիոն հոլովակներ և այլն...

Հաղորդակցություն և զվարճանք՝ կայքերի ձևավորում, համակարգչային խաղեր, հավելվածներ և այլն...

 

   

 

Ինտերիերի և էքստերիերի դիզայն

Այս ուղղությունը ունի նպատակ դաստիարակելու և զարգացնելու միջավայրի կերպարայնությունը ուժեղացնող, ինչպես նաև միջավայրային էլեմենտների ստեղծելու համար անհրաժեշտ կարողությունները և հմտությունները: Մասնավորապես դիտարկվում են՝ բնակարանների և մենատների դիզայնը, հասարակական օգտագործման օբյեկտների դիզայնը, հանգստի և ռեկրեացիոն գոտիներ, ոչ ստանդարտ կիրառական, դեկորատիվ և լանդշաֆտային էլեմենտների դիզայնը,մասայական միջոցառումների ձևավորումը՝ ոչ կայուն, ծավալային, գույնային, լուսավորության և այլն..., ինչպես նաև էքստերիերային կերպարային էլեմենտների դիզայնը՝ մուտքեր-դռներ, ցուցահանդեսներ, հովանոցներ, ցուցանակներ, բարեկարգում-կանաչապատում և այլն...

 

Հետադարձ կապ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105

www.nuaca.am/faculty-of-design, Հեռ՝.: +374 10 582937

Դիզայնի ֆակուլտետի դեկան պրոֆ. Արմեն Բուբուշյան

Էլ.փոստ: armbubushyan@gmail.com, Հեռ՝.: +374 91 416637

 

Բուբուշյան Արմեն Ռաֆայելի Դիզայնի ֆակուլտետի դեկան
Ալեքսանյան Մարինե Ռազմիկի Ֆակուլտետի դեկանի տեղակալ
Փայտյան Տաթևիկ Աշոտի Դեկանի տեղակալ
Մարդյան Լիլիթ Սամվելի Գործավար
Խաչատրյան Կալեպսիկ Խաչատուրի
Эргономика и оборудование интерьера Բեռնել
Эргономика в дизайне среды Բեռնել
Основы дизайна: учебное пособие Դիտել