(010) 303-300

Լեզուների ամբիոն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնը գործում է 1936թ.-ից:

1992թ. ամբիոնի վարիչի ժ/պ է ընտրվել բ.գ.դ., պրոֆեսոր Վ.Վ. Մադոյանը:

Մինչև 2006 թվականն ամբիոնում դասավանդվել է չորս առարկա՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: 2006թ.-ից ամբիոնին է միացվել Հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը, այդուհետ դասավանդվել է նաև «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկան:

2014թ. ամբիոնի աշխատակիցների ջանքերով լույս է տեսել «Հիդրավլիկական տերմինների անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարանը»։

2022թ. Լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ է նշանակվել նույն ամբիոնի անգլերենի դասախոս Ստելլա Ստեփանի Ավշարյանը։ Վերջինս նշանակման պահից նախաձեռնել և իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Նրա ղեկավարությամբ ամբողջովին փոփոխության են ենթարկվել 16 կրթական ծրագրեր՝ դրանք համապատասխանեցվելով համալսարանի արդի պահանջներին։ Լիովին թարմացվել է ամբիոնի գրականությունը՝ ձեռք բերելով մի շարք մասնագիտական գրքեր և ձեռնարկներ, որոնք ներառված են ներկայիս կրթական ծրագրերում։ Ստեղծվել են ամբիոնում տարիներ շարունակ բացակայող վարչական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, որոնք այժմ հավաքագրված, համակարգված և պահպանված են Լեզուների ամբիոնում:

Սկսած 2022թ. ուսանողներին հասանելի է կրթական ծրագրերի մեջ ներառված ժամանակակից մասնագիտական գրականություն՝ թվայնացված տարբերակով:

2023-2024 ուստարում ամբիոնում աշխատում է 24 դասախոս և 1 գործավար: