(010) 303-300

«SAP2000» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) իրականացնում է «SAP 2000» մասնագիտական լրացուցիչ դասընթաց բոլոր ցանկացողների համար։ Դասընթացը կվարի  ՃՇՀԱՀ ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի փորձառու մասնագետ, տ.գ.թ., դոցենտ Արտաշես Սարգսյանը։ 

«SAP2000» ծրագրային փաթեթը նախագծման ընթացքում հնարավորություն է տալիս կատարելու  շինարարական կոնստրուկցիաների տարրերի ստատիկ և դինամիկ հաշվարկներ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն  «SAP2000» ծրագրակազմի մասին ընդհանուր գիտելիքներ, կկարողանան հաշվարկել տարբեր կոնստրուկցիաների տարրերում առաջացող ճիգերը,  կառուցվածքների նախագծման և հաշվարկման նպատակով  կիրառել «SAP2000», փոխադրել տվյալները Еxcel ձևաչափ՝ հետագա հաշվարկների նպատակով,  ձեռք բերված գիտելիքների կիրառման դեպքում կկարողանան արագ մասնագիտանալ ծրագրային փաթեթի կիրառման գործում։

 Դասընթացը նախատեսված է միայն ՃՇՀԱՀ շինարարության և քաղաքային տնտեսության ֆակուլտետների ուսանողների համար, որոնք ցանկանոմ են սովորել «SAP2000» ծրագրակազմը կոնստրուկցիաների նախագծման և հաշվարկման նպատակով։ Անհրաժեշտ նախապայման է ունենալ «շինարարական մեխանիկա», «նյութերի դիմադրություն» առարկաների գիտելիքներ։ Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի բոլոր գրանցվածներին։ Դասընթացը անվճար

Դիմելու վերջնաժամկետը մարտի 11-ն է:

Գրանցվելու և մանրամասն տեղեկատվությու ստանալու համար անցեք հղումով:

 

07.03.22