(010) 303-300
SAP2000 հիմնական դասընթաց

SAP2000 ծրագրային փաթեթը նախագծման ընթացքում հնարավորություն է տալիս կատարել շինարարական կոնստրուկցիաների տարրերի ստատիկ և դինամիկ հաշվարկներ։

Դասընթացի ձևաչափը հնարավորություն կտա հասկանալու ծրագրայն փաթեթի կիրառման տրամաբանությունը և հետագայում մասնագիտանալու անհրաժեշտ ուղղությամբ։ Կներկայացվեն ոչ միայն ծրագրակազմի հիմնական գործիքները, այլև հաշվարկման և նախագծման գործընթացները։ Ներկայացված նյութը կամրապնդվի գործնական օրինակներով և հաճախ հանդիպող խնդիրների վերլուծությամբ։   

.
 

Տևողությունը՝ 3 շաբաթ

Ձևաչափը՝ առկա Դասընթացի սկզբի մասին լրացուցիչ կտեղեկացվի գրանցվելուց հետո

 

SAP2000 ծրագրային փաթեթը նախագծման ընթացքում հնարավորություն է տալիս կատարել շինարարական կոնստրուկցիաների տարրերի ստատիկ և դինամիկ հաշվարկներ։

 

Դասընթացի արդյունքում

  • ձեռք կբերեք SAP2000 ծրագրակազմի ընդհանուր գիտելիքներ
  • կկարողանաք հաշվարկել տարբեր կոնստրուկցիաների տարրերում առաջացող ճիգերը
  • կկարողանաք կառուցվածքների նախագծման և հաշվարկման նպատակով կիրառել SAP2000
  • փոխադրել տվյալները Еxcel ձևաչափ՝ հետագա հաշվարկների նպատակով
  • ձեռք բերված գիտելիքների կիրառման դեպքում կկարողանաք արագ մասնագիտանալ ծրագրային փաթեթի կիրառման գործում։

 Դասընթացը նախատեսված է Շինարարության և Քաղաքային տնտեսության ֆակուլտետների ուսանողների համար, որոնք ցանկանում են սովորել SAP2000 ծրագրակազմը կոնստրուկցիաների նախագծման և հաշվարկման նպատակով։

Դասընթացի ծրագիրը

1

Վերջավոր տարրերի եղանակի ներդրման ակնարկ

7

Սալի, թաղանթի մոդելավորում

2

Վերջավոր տարրերի եղանակի սկզբունքներ և հիմնական դրույթներ

7-1

Տարրի գծում

3

SAP2000 ծրագրային փաթեթի հիմնական հնարավորություններ

7-2

Տարրի բաժանում մի քանի մասի

4

Ընդհանուր պատուհանի կազմվածք

7-3

Տարրի տեղափոխություն, բազմացում

5

Կառույցի նոր մոդելի ստեղծում

7-4

Ուժերի, տեղափոխությունների մոդելավորում

5-1

Երկրաչափական ցանցի ձևավորում

8

Եռաչափ տարրերի մոդելավորում

5-2

Կառույցի նյութի նկարագրություն

8-1

Տարրի գծում

5-3

Կառույցի լայնական կտրվածքների նկարագրություն

8-2

Տարրի բաժանում մի քանի մասի

5-4

Կառույցի հենման պայմանների նկարագրություն

8-3

Տարրի տեղափոխություն, բազմացում

6

Ձողային տարրերի մոդելավորում

8-4

Ուժերի, տեղափոխությունների մոդելավորում

6-1

Տարրի գծում

9

Դինամիկ ազդեցությունների նկարագրություն

6-2

Տարրի բաժանում մի քանի մասի

9-1

 Response spectrum

6-3

Տարրի տեղափոխություն, բազմացում

9-2

Times History

6-4

Ուժերի, տեղափոխությունների մոդելավորում

 

 

Նախապայմաններ

Շինարարական մեխանիկա, նյութերի դիմադրության առարկաների գիտելիքներ։

Դասավանդող