(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

FYM MANAGEMENT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ Է ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

FYM Management ընկերությանը անհրաժեշտ է ճարտարապետ–չափագրող: FYM Management-ը հյուրընկալության ոլորտում կառավարման գործունեություն ծավալող ընկերություն է: Աշխատանքը 1 դրույք, հնարավոր է նաև 1/2 դրույք: Կատարել տվյալների հավաքագրում, հավաքագրված տվյալների գրանցում և փաստաթղթավորում:

Աշխատանքային պարտականություններն են՝ կազմել աշխատանքային գծագրեր, իրականացնել թվային վերահատակագծում, իրականացնել համապատասխան օբյեկտի ճշգրիտ չափումներ տարբեր գործիքների և մեթոդների միջոցով, համագործակցել այլ մասնագետների հետ՝ տեղեկատվության փոխանակումների և այլ չափումների համակարգման համար, պատրաստել հաշվետվություններ ունեցած տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև կատարել հաստիքից բխող այլ պարտականություններ։ Պահանջվող հմտություններն են՝ բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում, նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, AutoCAD, Adobe Photoshop ծրագրերի գերազանց իմացություն,  MS Office փաթեթի իմացություն, չափման գործիքների իմացություն, վերլուծական–մաթեմատիկական մտածողություն, ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, թիմային աշխատանք, հանգստություն և հավասարակշռություն աշխատանքում, պատասխանատվության բարձր մակարդակ, պատրաստակամություն և մեծ սեր աշխատանքի նկատմամբ:

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 15-ը:

Դիմելու համար ուղարկել CV և Portfolio careers@fymman.com էլ․ հասցեին:

Մանրամասների համար անցեք հղումով՝ ,կամ զանգահարեք 095 502 018 հեռախոսահամարին:

09.11.23