ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ESFAM–ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ»

Վարչարարության և կառավարման ոլորտում Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատությունն (ESFAM) ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ուրախությամբ հրավիրում են Ձեզ մասնակցելու «ESFAM–Ինչո՞ւ ընտրել ֆրանկոֆոն մագիստրատուրա» խորագրով տարածաշրջանային վեբինարին, որը կվարի ESFAM-ի տնօրեն Մ. Նիկոլա Մայնետին: Այս վեբինարը (https://www.facebook.com/events/766740820903775/) նախատեսված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ֆրանսիական կամ բելգիական բարձրագույն դպրոցի մագիստրոսի դիպլոմ վարչարարության կամ բիզնեսի կառավարման ոլորտում:

Վեբինարը կմեկնարկի 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ին (GTM+2:00), Microsoft Teams հարթակում հետևյալ հղմամբ՝ https://cutt.ly/NvjswVD:

ESFAM 2021-2022 հավաքագրման գործընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելել՝ https://esfam.auf.org/admission-masters/

 535 просмотров всего,  5 просмотров сегодня

01.05.21

 536 просмотров всего,  6 просмотров сегодня