Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) իրականացնում է «Autodesk Revit MEP» մասնագիտական դասընթաց։Դասընթացը կվարի Autodesk-ի կողմից հավաստագրված մասնագետ Աշոտ Մխիթարյանը:
Դասընթացի հիմնական նպատակն է ուսուցանել BIM-ի ընդհանուր գաղափարները և ներկայացնել Autodesk Revit MEP-ի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում են իրական նախագծային պատկերներ: Դասընթացը նախատեսված է՝ ինժեներների,, նախագծողների, նախագծերի ղեկավարների, շինարարության ոլորտում ներգրավված անձանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել շենքերի կառուցվածքային համակարգերի փաստաթղթավորման ավելի առաջադեմ մեթոդները Autodesk Revit MEP ծրագրի միջոցով:
Դասընթացը առկա ձևաչափով է, մեկնարկը՝ հունվարի 23-ից, ժամը՝ 16:30-ից:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ու աշխատակիցները դասընթացին կարող են մասնակցել 15% զեղչով, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանինը՝ 10% զեղչով։
Գրանցվելու և մանրամասների համար անցեք հղումով: