(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Autodesk Revit MEP

Դասընթացի հիմնական նպատակն է ուսուցանել BIM-ի ընդհանուր գաղափարները և ներկայացնել Autodesk Revit MEP-ի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում են իրական նախագծային պատկերներ:

79000

Տևողությունը՝ 36 ժամ

Ձևաչափը՝ առկա
ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի հիմնական նպատակն է ուսուցանել BIM-ի ընդհանուր գաղափարները և ներկայացնել Autodesk Revit MEP-ի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում են իրական նախագծային պատկերներ:

Դասընթացը հնարավորություն է տալիս BIM միջավայրում աշխատել և հեղափոխել տիպիկ աշխատանքային գործընթացը` նախնական ինժեներական նախագծերից անցնելով կառուցվածքային ճարտարագիտության և մանրամասն նախագծման՝ հնարավորություն տալով բոլոր կողմերին մուտք գործել նույն նախագծի տվյալների բազան:

Դասընթացը նախատեսված է՝ ինժեներների,, նախագծողների, նախագծերի ղեկավարների, շինարարության ոլորտում ներգրավված անձանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել շենքերի կառուցվածքային համակարգերի փաստաթղթավորման ավելի առաջադեմ մեթոդները Autodesk Revit MEP-ի միջոցով:

ԾՐԱԳԻՐ

ՕՐ 1․ Autodesk Revit MEP ծրագրային փաթեթի մասին

1.1 Հիմնական հնարավորություններ, կիրառությունը

1.2 Revit — ի և AutoCAD — ի տարբերությունները

1.3 Շենքի տեղեկատվական մոդել(BIM)

1.4 Ինտերֆեյս, աշխատանքային գործիքներ

ՕՐ 2․ Շենքի օժանդակ տարրերի ստեղծում

2.1 Տիպային շաբլոններ

2.2 Առանցքներ

2.3 Շենքի մակարդակները (նիշեր)

2.4 Նախագծի կառավարող համակարգ (project browser)

2.5 Պարզ System Family-ներ

ՕՐ 3․ Շենքերի և շինությունների կրող տարրերի մոդելավորում 

3.1 Շենքերի կրող տարրեր և դրանց տարբերությունը

3.2 Հիմքեր (կետային, ժապավենային, սալեր)

3.3 Սյուներ (երկաթբետոն, մետաղ, փայտ)

3.4 Պարզունակներ (երկաթբետոն, մետաղ, փայտ)Հեծանավանդակների ստեղծում

ՕՐ 4․ Շենքերի և շինությունների կրող տարրերի մոդելավորում

4.1 Ծածկեր

4.2 Պատեր/Հենապատեր

4.3 Ֆերմաներ/Կապեր

ՕՐ 5․ Շենքերի և շինությունների տարրերի մոդելավորում

5.1 Բացվածքներ

5.2 Կոմպոնենտներ

5.3 Պարամետրական կտրվածքներ

ՕՐ 6․ Շինարարական նյութերի ստեղծում եվ քննարկումներ

6.1 Դռներ/պատուհաններ/ապակե պատեր(վիտրաժներ)

6.2 Նյութերի ստեղծում Revit ծրագրում և դրանց կարգավորումներ

6.3 Տեսքերի հետ աշխատանք

 ՕՐ 7․ Անոտատիվ մաս

7.1 Նոր տեսքերի և ինֆորմացիոն տարբերանշաններ (Tag)

7.2 Աշխատանք տեքստերի հետ, նոր տեքստային ոճերի ստեղծում

7.3 Չափադրումներ, նոր տեքստային ոճերի ստեղծում

7․4 Զոնավորման իրականացում նախագծում

ՕՐ 8․ Գծագրերի ստեղծում

8.1 Գծագրերի ստեղծում, տիպայնացում

8.2 Ավտոմատացման հնարավորություններ, աշխատանք գծագրերի հետ

ՕՐ 9․ Օդափոխության համակարգերի տարրերի մոդելավորում

9.1 Օդափոխության սարքավորումնների մոդելավորում

ՕՐ 10․ Օդափոխության համակարգերի բարդ տարրերի մոդելավորում

10.1 Օդափոխության համակարեգերի մոդելավորում

ՕՐ 11․ Ջրամատակարարման և ջրահեռացման  համակարգերի մոդելավորում

11.1 Ջրամատակարարման տարրերի իրականացում,կառավարում

11.2 Ջրահեռացման տարրերի իրականացում,կառավարում

ՕՐ 12․ Հակահրդեհային  համակարգերի մոդելավորում

12.1 Հակահրդեհային տարրերի իրականացում

ՕՐ 13․ Էլեկտրամատակարարման համակարգերի մոդելավորում

13.1 Էլեկտրական լարերի ուղիների մեդելավորում

13․2 Հանգույցների իրականացում

ՕՐ 14․ Աշխատանք ծավալաթերթերի և այլ ֆորմատների հետ աշխատանք

14.1 Մասնագրեր

14.2 Import, Export -ի իրականացում BIM ծրագրակազմեր , IFC  և մյուս համակարգային ծրագրեր

14․3 Collaboration Համգործակցային աշխատանքի սկզբունքներ

ՕՐ 15․ Աշխատանքային գծագրերի ստեղծում

15.1 Պարամետրիկ թղթի ֆորմատներ և դրանց ստեղծում

15.2 Կրկնվող տեքստեր և ծանոթություն

ՕՐ 16․ Անհատական շաբլոնների ստեղծում

16.1 Տիպային շաբլոններ

16.2 Անհատական շաբլոններ

16.2 Անհատական Family-ներ

ՕՐ 17․ Ամփոփում

17.1 Կրկնություն, ամփոփում և հարցերի քննարկում

ՕՐ 18․ Քննություն – intermediate course

18.1 Քննություն, կատարված աշխատանքների ատեստավորման և քննություն միջին որակավորման մակարդակի հավաստագրի համար

Դասընթացի վերջնարդյունքները

Դասընթացի ավարտին կհասկանաք Autodesk Revit ծրագրի ընդհանուր սկզբունքները, դրա հնարավորություններն ու սահմանափակումները, կկարողանաք աշխատել գործիքակազմի բաղադրիչների հետ, կառավարել դրանք և կատարել մանրամասն վերլուծություն:

Մասնավորապես, դասընթացի ավարտին կկարողանաք.

  • ստեղծել BIM մոդել և դրանից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն,
  • ստեղծել և հարմարեցնել Revit-ի տեսքը (պլաններ, ֆասադներ, կտրվածքներ, և այլն) և տեխնիկական բնութագրերը,
  • նախագծային փաստաթղթերի արագ ձևակերպման համար հնարավորինս արդյունավետ կերպով ստեղծել շինության ինժեներական ցանցերի 3D մոդել,
  • ստեղծել ձեր սեփական նախագծերը,
  • կազմել մոդելի նախագծային փաստաթղթեր,

Օգտագործելով համագործակցային գործիքները փոխանցել աշխատանքային մոդելները և դրանց գծագրերը այլ մասնագետների։

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի ավարտին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր:

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ

AUTODESK-ի կողմից հավաստագրված մասնագետ Աշոտ Մխիթարյան

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am էլ. փոատի հասցեին  կամ զանգահարել 010 303 300(6-51)  հեռախոսահամարով