(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«AUTODESK REVIT» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) իրականացնում է «Autodesk Revit» մասնագիտական խորացված դասընթաց բոլոր ցանկացողների համար։ Դասընթացն իրականացվում է համալսարանի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի առաջատար մասնագետների կողմից ՃՇՀԱՀ համապատասխան ամբիոնների տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և լսարաններում:

Դասընթացի սկզբում մասնակիցները  կծանոթանան գծագրման, խմբագրման և դիտարկման հիմնական գործիքներին։ Այնուհետ կսովորեն կիրառել նախագծման, այդ թվում՝ պատերի, դռների, պատուհանների, հատակների, առաստաղների, աստիճանների և այլ օբյեկտների մոդելավորման գործիքները, որից հետո մոդելը կփոխադրեն նախագծային/շինարարական փաստաթղթավորման փուլ։

Դասավանդման մեթոդաբանությունը միտված է ծրագրակազմի ողջ տրամաբանության և լայն հնարավորությունների ներկայացմանը, ինչը թույլ կտա հետագա աշխատանքի ընթացքում առավել զարգացնել գիտելիքները և հեշտությամբ մասնագիտանալ՝ ժամանակի ընթաքում առավել հմտորեն օգտվելով «Autodesk Revit»-ից։ Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան իրականացնել ցանկացած բարդության ճարտարապետական նախագծի մոդելավորում, եռաչափ մոդելից կարճ ժամանակում կկարողանան ստեղծել աշխատանքային գծագրեր ու ծավալաթերթեր:

 Դասընթացը նախատեսված է ճարտարապետների, դիզայներների, նախագծողների, նշված ոլորտների ուսանողների համար:

Դասընթացի ավարտին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր:

Ցանկացողները կարող են նաև հավաստագրման քննություն հանձնել ՃՇՀԱՀ -ում գործող հավաստագրման համաշխարհային առաջատար Pearson VUE ընկերության Certiport լիազորված հավաստագրման կենտրոնում՝ Autodesk Certified User հավաստագիր ձեռք բերելու նպատակով։

 Դասընթացը առկա ձևաչափով է շաբաթական 3 օր, 2 ժամ տևողությամբ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։

Գրանցվելու և մանրամասների համար անցեք հղումով:

25.03.22