(010) 303-300

Հայտարարություն

2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա առկա ուսուցման դոկտորանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

 

Ե.23.03    

Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 

1 տեղ  

ԺԸ.00.01

Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն

1 տեղ   

    Դոկտորանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ: 

     Դիմորդները կրթության երրորդ մակարդակի բաժին են ներկայացնում  հետևյալ   փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը),
  • դոկտորական ատենախոսության ծավալուն պլան, 
  • հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը,
  • ինքնակենսագրություն, կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3 լուսանկարով 

(3 x 4 սմ):

  • քաղվածք աշխատանքային գրքույկից (կամ աշխատանքային գրքույկի պատճենը),
  • բնութագիր-երաշխավորագիր աշխատանքի վայրից:

           Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի բնօրինակը:

         Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի կրթության երրորդ մակարդակի բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12, 

+374 94 20 68 36:

Կրթության երրորդ մակարդակի բաժին

01.06.20