(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«2023Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՎ ՄՐՑՈՒՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի 2023թ. հունիսի 9-ի նիստում հաստատված կարգի համաձայն (արձանագրություն No01-06/23), համալսարանը հայտարարում է  «2023թ. լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգով մրցանակների տրամադրման մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի և   համալսարանի հիմնական աշխատող  հանդիսացող դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները:

Մրցույթին մասնակցելու համար  անհրաժեշտ է մինչև 2024թ. փետրվարի 15-ը ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհրդին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • հայտը,
  • հետազոտության նկարագիրը՝ ստորագրված հայտատուի կողմից,
  • հրապարակված հետազոտությունը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ նշելով պարբերականը և դրա հերթական համարը,
  • համապատասխան ամբիոնի եզրակացությունը՝ թեմայի  արդիականության, գիտական նորույթի և կիրառական նշանակության վերաբերյալ,  
  • անձնագրի պատճեն,
  • համահեղինակությամբ իրականացված հետազոտության պարագայում՝ յուրաքանչյուր հեղինակի ներդրումը հետազոտությունում:

2023թ. ընթացքում հրապարակված լավագույն գիտական հետազոտությունների համար սահմանվել է երեք մրցանակ՝ 400 հազարական դրամով, հետևյալ ոլորտային անվանակարգերով.

  • Տեխնիկական գիտություններ (շինարարություն և հարակից ոլորտներ).
  • Ճարտարապետության և դիզայնի ոլորտներ,
  • Տնտեսագիտության և կառավարման (շինարարությունում) ոլորտներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 /6-56/ հեռախոսահամարով:

 

08.01.24