(010) 303-300

 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ  

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2022/2023 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար  հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն:  

 Անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝  

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

3 տեղ

 

ԺԸ.00.01

Ճարտարապետություն  

2 տեղ

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:

Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. մայիսի 25-ից հունիսի 15-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 20-ից 27-ը ներառյալ:

Դիմորդը  Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու (անգլերեն՝ TOEFL iBT կամ IELTS, ֆրանսերեն` TCF կամ գերմաներեն՝ onSET)  առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում  կցագրման վկայականի պատճենը):

Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12:

25.04.22