ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայի ընդունելություն «Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտությամբ (1 տեղ):

Դոկտորանտուրայում ձևակերպվում են այն անձինք, որոնք ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են գիտական նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):

Դոկտորանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հուլիսի 23-ը ներառյալ:

Դիմորդները Կրթության երրորդ մակարդակի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  •  դիմում ռեկտորի անունով,
  • գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը),
  • դոկտորական ատենախոսության ծավալուն պլան,
  • հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը,
  • ինքնակենսագրություն, կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3 լուսանկարով
  • (3 x 4 սմ):
  • բնութագիր-երաշխավորագիր աշխատանքի վայրից:

Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի բնօրինակը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի կրթության երրորդ մակարդակի բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12:

 1,539 просмотров всего,  1 просмотров сегодня

07.07.21

 1,540 просмотров всего,  2 просмотров сегодня