(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՌԵ-Դպրոց (Ռուսատան) և Էկոլ դը Շայո(Ֆրանսիա) կրթական կազմակերպությունների հետ համատեղ Երևանում կազմակերպում է  «ՌԵ-Դպրոց ՄԱ 2022-2023» լրացուցիչ կրթական ծրագիրը:

Մասթեր/Մշակութային ժառանգության ոլորտում (ՄԱ) ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել համակարգային պատրաստվածություն ժառանգության և ռեվալորիզացիայի ոլորտում ղեկավար պաշտոնների հավակնողներին:   Կրթությունը կիրականացվի առկա-հեռավար ձևաչափով: Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև Որակավորման բարձրացման  մոդուլներին (ՈԲ):

Ուսանողը կարող է ընտրել հետևյալ մոդուլները.

  • Ժառանգության օբյեկտների պահպանման տեսական հիմունքներ(փաստաթղերն  ընդունվում են մինչև սեպտեմների 26-ը),
  • Բնակավայրի գենետիկա (փաստաթղերն  ընդունվում են մինչև դեկտեմբերի 10-ը),
  • Շինությունների կոնսերվացման և ամրակայման մեթոդաբանություն. Ռե-տեխնոլոգիաներ (փաստաթղերն  ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը),
  • Ժառանգության օբյեկտների արժևորում (փաստաթղերն  ընդունվում են մինչև 2023 թ. ապրիլի  10-ը):
  • Ժառանգության օբյեկտների կառավարում (փաստաթղերն  ընդունվում են մինչև 2023 թ. մայիսի 20-ը):

Ծրագիրը կիրականացվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն:

Ծրագիրը մշակվել է Ֆրանսիայի ժառանգության պահպանության դպրոցի Ecole de Chaillot-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:

Դասախոսներն են՝ ժառանգության պահպանության, պատմական միջավայրի և քաղաքաշինության բնագավառում առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ֆրանսիայից։

 «ՌԵ-Դպրոց» կառուցված է պատմական միջավայրի պահպանման և զարգացման արդիական խնդիրների մուլտիդիսցիպլինար ինտեգրված մոտեցմամբ: Այս տարվա թեմա՝ Երևան, Կոնդ թաղամասն է:

ՄԱ կրթական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել մինչև հոկտեմբերի 15-ը:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթից և հետևյալ  հղումից:

10.10.22