(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

“AFTER THE DAMAGES” ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Իտալիայի Ֆերարայի համալսարանը կազմակերպում է երրորդ «After the Damages» խորագրով առցանց ամառային դպրոց, որը կկայանա 2022թ. հուլիսի 5-ից 19-ը: Ամառային դպրոցը կանդրադառնա մարդածին և բնական աղետներին (երկրաշարժեր, հրդեհներ, ջրհեղեղներ, երաշտներ, հրաբխային ժայթքումներ և այլն): Վերապատրաստման ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ նմանատիպ իրավիճակներում ռիսկերի նվազեցման ամենաարդյունավետ միջոցների վերաբերյալ:

Մասնակցությունն անվճար է: Դասընթացը կանցկացվի անգլերեն լեզվով:

Լրացված անհրաժեշտ ձևաչափը և պահանջված մյուս փաստաթղթերը մինչև 2022թ. հունիսի 3-ը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին afterdamages@unife.it  կամ լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ:

Մանրամանսերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Գրանցվելու դեպքում անհրաժեշտ է  տեղեկացնել համալսարանի Արտաքին կապերի վարչությանը:

23.05.22