(010) 303-300

«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈւՄՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ, որի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավվել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներին, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծերն իրականացնող քաղաքացիական նախաձեռնությունները:

2022 թվականի մրցութային անվանակարգերն են.

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Գյուղատնտեսական գիտություններ
  4. Ռազմական գիտություններ
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին մասնակցել կարող են Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ: Ցանկության դեպքում պետք է հայտ ներկայացնել youth@escs.am էլեկտրոնային հասցեին համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: 5 լավագույն գաղափարներին կտրվի դրամական պարգև` 500.000-ական դրամ:

Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Մրցույթային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

  • կիրառական նշանակություն,
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
  • գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ
  • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ:

 

17.10.22