ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
2. Ճարտարապետություն գիտություններ,
3. Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում կենսաբանական գիտություններ),
4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև ռազմական գիտություններ),
5. Մանկավարժական գիտություններ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:
Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010599642: