(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՖԻՆԱՆՍՆԵՐ` ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը մարտի 29-ին, 31-ին, ապրիլի 2-ին, 6-ին, 8-ին և 12-ին՝ ժամը 15.00-ին, կազմակերպում է վեցօրյա workshop՝ «Ֆինանսներ՝ բոլորի համար» խորագրով: Նախատեսված է բոլորի համար՝ առանց որևէ սահմանափակման կամ բացառության:

Դասընթացավարն է տնտեսագետ, Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոս, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման մասնագետ Մերի Մուրադյանը:

Workshop-ն ունի գործնական ուղղվածություն, քանի որ ուսանողներին տեսական գիտելիքներ տալուն զուգահեռ՝ կձևավորվեն թիմեր (TEAM BUILDING)՝ հետագա դասընթացի ամբողջ ընթացքում խմբային առաջադրանքներն այդ թիմերով կատարելու և կուտակային համակարգով մրցակցության նպատակով:

Workshop-ի նպատակը ֆինանսական գրագիտության սերմանումն է, ինչպես նաև անձնական ֆինանսների արդյունավետ տնօրինումը, ուսանողներին տեսական գիտելիքներ կտրվեն փողի՝ որպես փոխանակման միջոցի ու շուկայական ապրանքի, դրա էության գործառույթների, տնտեսության մեջ փողի շրջապտույտի, ներկա ու ապագա արժեքների, ծախսերի, ներդրումների, ֆինանսական շուկաների, ինստիտուտների, խնայողությունները ներդրումների վերածելու մեխանիզմների մասին: Նախապես ձևավորված ուսանողական թիմերին կտրվեն եռափուլ գործնական առաջադրանքներ:

Workshop-ի վերջին օրը կամփոփվեն դասընթացի արդյունքները և գործնական առաջադրանքների արդյունքները, և հաղթող թիմը կպարգևատրվի, ուսանողները կներկայացնեն իրեն տպավորությունները ստացած տեղեկատվության ու ձեռք բերած հմտությունների առումով:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Սեմինարի ավարտին ուսանողները կստանան մասնակցության հավաստագրեր:

 

 

23.03.21