(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՖԻԶԻԿԱՅԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՃՇՀԱՀ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի դիմորդ,

Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված 2022-2023 ուստարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության քննությունների մասին որոշման` ՀՀ բուհերի ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել առնվազն երկու քննություն:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր դիմորդներին աջակցելու համար շարունակում է նախաձեռնած «Ֆիզիկա» առարկայի խորացված անվճար դասընթացները, որոնց մեկնարկը կտրվի օգոստոսի 1-ին:

Մեր բուհի այն դիմորդները, ովքեր կցանկանան մասնակցել կազմակերպվող դասընթացին, ապա կարող են գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 58 01 56:

12.08.22