(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության ժամկետները: Փաստաթղթերի ընդունվում են 2024թ. հունիսի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ:

Դիմումներն ու փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Նախարարություն աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը  պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվելու է բարձրագույն ուսումնական հաստատությունում, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունում լիցենզիայով սահմանված համապատասխան տեղերի առկայության պարագայում:

Ժամկետների և ներկայացվող փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկատվության համար անցնել  հղումով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝

  • սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647),
  • արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)։

 

12.06.24