ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը մարտի 30-ին, ապրիլի 1-ին, 5-ին, 7-ին, 9-ին ու 13-ին՝ ժամը 15.00-ին, կազմակերպում է վեցօրյա workshop, որն ունի գործնական ուղղվածություն, քանի որ ուսանողներին տեսական գիտելիքներ տալուն զուգահեռ՝ կձևավորվեն թիմեր (TEAM BUILDING)՝ հետագա դասընթացի ամբողջ ընթացքում խմբային առաջադրանքներն այդ թիմերով կատարելու ու մրցակցության նպատակով: Նախատեսված է բոլորի համար՝ առանց որևէ սահմանափակման կամ բացառության:
Դասընթացավարն է տնտեսագետ, Բիզնեսէկոնոմիկայի մագիստրոս, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման մասնագետ Սիրանուշ Միրզոյանը:
Workshop-ի նպատակն է ուսանողներին տեսական գիտելիքներ տալ սթարթափների էության ու առանձնահատկությունների, սթարթափների տեսակների, դրանց տարբերակման հիմնական չափորոշիչների, սթարթափների զարգացման ու ձևավորման փուլերի, բիզնես մոդելի՝ որպես կազմակերպության մրցունակության ու ռազմավարության հիմքի, բիզնես մոդելի կառուցման հիմնական չափորոշիչների, սթարթափ նախագծի կառավարման ու ներկայացման մասին, ի վերջո նրանց սովորեցնել գրագետ սթարթափ ծրագրեր կազմել: Նախապես ձևավորված ուսանողական թիմերին կտրվեն հետևյալ եռափուլ գործնական առաջադրանքներ:
Workshop-ի վերջին օրը կամփոփվեն դասընթացի և գործնական առաջադրանքների արդյունքները, ուսանողները կներկայացնեն իրեն տպավորությունները ստացած տեղեկատվության ու ձեռք բերած հմտությունների առումով:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Workshop-ի ավարտին ուսանողները կստանան մասնակցության հավաստագրեր: