(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը, Դիզայնի ֆակուլտետը և Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտը համատեղ նախաձեռնել են «Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները նոր սերնդի աչքերով» խորագիրը կրող ծրագիր, որի ընթացքում Դիզայնի ֆակուլտետի ուսանողները ունեցան բացառիկ հնարավորություն իրականացնելու ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանի հայկական սպասքի  էսքիզային  տարբերակների եռաչափ մոդելավորումը:

Ծրագրի աշխատանքային ընթացքում Դիզայնի ֆակուլտետի ուսանողները  մոդելավորել և ավարտի են հասցրել նախապես  ընտրված  Իսրաելյանական սպասքի էսքիզները:

Սիրելի՜ համալսարանականներ,սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին ժամը 13:00- ին Դիզայնի ֆակուլտետի ցուցասրահում (4-րդ հարկ) կկայանա ինչպես օրիգինալ էսքիզների, այնպես էլ մոդելավորված ավարտուն աշխատանքաների ցուցադրությունը:

Սիրով սպասում ենք բոլորին:

20.10.23