(010) 303-300

ՆԵՐՔԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ Ս.Թ. ՄԱՐՏԻ 4-Ը

Գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից դրամաշնորհների տրամադրման մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. մարտի 4-ը:  

Մրցույթը կազմակերպվում է համալսարանի գիտական խորհրդի 2021թ. հունիսի 29-ի նիստի Nº01-06/21 արձանագրությամբ հաստատված՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:

Մրցույթի արդյունքներով նախատեսվում է տրամադրել հինգ դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը երկու միլիոն ՀՀ դրամ չափով, հետևյալ ոլորտներից՝

  1. Տեխնիկական գիտություններ
  2. Ճարտարապետություն
  3. Դիզայն
  4. Տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ոլորտ)
  5. Կրթության բարեփոխումներ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն գիտության վարչությանը՝   հետևյալ ձևաչափով:

25.02.22