(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ՎԵՐԱԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈւՄ

ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը իրականացնում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որը կմեկնարկի մարտի 14-ին: Դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում, կիրառվող մեթոդներին և գործիքակազմին, կսովորեն օգտվել Microsoft Project ծրագրակազմից, որը նախագծերի պլանավորման և կառավարման արդյունավետ և  լայնորեն կիրառվող գործիք է։

Դասընթացը կվարեն Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսներ, որոնք ունեն բազմամյա մանկավարժական փորձ, ինչպես նաև կառավարում  են բազմաթիվ նախագծեր։

Դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՃՇՀԱՀ վկայական, իսկ ավարտողներին՝ Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի վկայական։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել ԱՆՎՃԱՐ,  իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։

Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել nuacaextension@gmail.com էլ հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961 կամ 529) հեռախոսահամարով։

17.02.23