(010) 303-300

«ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարությունների և ձեռներեցության աջակցման (InnESC) կենտրոնը իրականացնում է մասնագիտական խորացված դասընթացներ բոլոր ցանկացողների համար:

InnESC կենտրոնը կազմակերպում է «Նախագծերի կառավարման հիմունքները» դասընթացը, որը կառուցված է ըստ նախագծերի գիտելիքների ոլորտների փուլերի և իրականացվելու է միջառարկայական մոտեցմամբ։ Ներկայացվելու են նախագծերի լայն շրջանակի կառավարման հիմնական գործիքներն ու մեթոդները:

Դասընթացը նախատեսված է՝

  • նախագծերի կառավարիչների,
  • նախագծերի կառավարման ոլորտում աշխատանքային հեռանկարներ փնտրողների,
  • ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ։

Մասնակիցները ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող ոլորտային տեխնիկական, առաջնորդման և գործարար կառավարման հմտություններ, կկարողանան ստեղծել նախագծի պլանավորման փաստաթղթերը՝ նախաձեռնումից մինչև փակումը, կտիրապետեն նախագծերի կառավարման ողջ գործիքակազմին և կկարողանան իրականացնել նախագծի կառավարում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։

Դասընթացը հաջողությամբ ավարտածներին կշնորհվի Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի և ՃՇՀԱՀ համատեղ հավաստագիր։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ մասնակցելու համար անհարաժեշտ է նախապես գրանցվել։

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել 010 58 37 73 հեռախոսահամարով։

 

03.11.21