(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԿՐԱԿՈՎԻ AGH ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Կրակով քաղաքի AGH գիտության և տեխնոլոգիայի համալսարանում 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում բակալավրի կրթական ծրագրով 5 ամիս ժամկետով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, որոնք ունեն բավարար գիտելիքներ անգլերենից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերեն և հայերեն՝ ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ:
  • Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, ներկայացված հիմնավորման նամակը (Motivation Letter):

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ. նոյեմբերի 6-ը, ժամը՝ 11:00-ը:

Մրցույթը կկայանա 2023 թ. նոյեմբերի 6-ին, ժամը՝ 14:00-ին:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-56-59-03 հեռախոսահամարով:

 

01.11.23