(010) 303-300

ՄՐՑՈւՅԹ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿՐԱԿՈՎԻ ԱԳՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈւՄ ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՐԴԱԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի ԱԳՀ համալսարանում (AGH University of Krakow) 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում (մինչև հունիս)դասախոսություններ կարդալու վեց (6) տեղի համար: 

Մրցույթին կարող են դիմել Շինարարության, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) դասախոսները: 

Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • Անգլերենով ինքնակենսագրություն,
  • դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation letter)՝ անգլերենով և հայերենով,
  • դասախոսությունների ծրագիր անգլերենով՝ 8 ակադեմիական ժամ տևողությամբ (բովանդակությունը պետք է համապատասխանի Կրակովի ԱԳՀ համալսարանում գործող կրթական ծրագրերին, հղում` University — AGH University of Krakow

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Միջազգային համագործակցության վարչություն մինչև մայիսի 14-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:

Մասնակիցների թեկնածությունների ամփոփումն ու հաստատումը կկայանա մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ին(նույն վարչությունում):

11.05.26