(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էրազմուս+KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2024-2025 ուստարվա սեպտեմբերին Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանում (University “G. d’Annunzio” Chieti-Pescara) կայանալիք Ուսանողական միջազգային ամառային դպրոցին մասնակցելու համար: Ծրագրին կարող են դիմել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, մագիտրատուրայի 1-ին կուրսերի ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • առաջադիմության մասին տեղեկանք (ՄՈԳ),
  • անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)` անգլերենով և հայերենով:

Թեկնածուների ընտրման չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024թ. մայիսի 13-ը, ժամը՝ 11:00-ին: Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ:  Մրցույթը կկայանա 2024թ. մայիսի 13-ին, ժամը՝ 14:00-ին, 2239 լսարանում:

07.05.24