(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ «ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Idarte դիզայնի բարձրագույն դպրոցում (IDarte is the Public Higher School of Design of Euskadi)` «Դիզայն» մասնագիտությամբ 2024-2025 ուստարում բակալավրիատի ուսանողների մեկ կիսամյակ ժամկետով ուսումնառելու մասին: Ծրագրին կարող են դիմել Դիզայնի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • առաջադիմության մասին տեղեկանք (ՄՈԳ),
  • անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • աձնագրի առաջին էջի պատճենը,
  • պորտֆոլիո,
  • Դիզայնի ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)` անգլերենով և հայերենով:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ: Ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 5-ը մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Մրցույթը կկայանա ապրիլի 9-ին, ժամը` 15:00-ին:

 

03.04.24